• English
  • Հայերեն
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Առցանց դասախոսություն Փենն համաալսարանի ուսանողներ հետ

11 մարտի, 2021
Առցանց դասախոսություն Փենն համաալսարանի ուսանողներ հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. մարտի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, Մարդկության դեմ հանցագործություններ դասընթացի շրջանակներում  առցանց դասախոսություն վարեց Փենն համալսարանի Դիքենսոնի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար:

Դեսպան Ներսեսյանը ուսանողներին ներկայացրեց 1915թ Օսմանյան Թուրքայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվություն և ընդգծեց միջազգային ճանաչման կարևորությունը՝ որպես հետագա ցեղասպանությունների կանխարգելման միջոց: Այս համատեքստում դեսպանը նշեց թուրքական մերժողականության քաղաքականությունը և հիշատակեց 20րդ դարի սկզբների որոշ փաստաթղթեր, որոնք վկայում են հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին:

Դեսպանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունը հայտնեց բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և շեշտեց 2019թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված բանաձևերի կարևորությունը:

Դասախոսության ընթացքում դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո ստեղծված մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում դեսպանը խոսեց նաև  հայ ռազմագերիների ու գերեվարված քաղաքացիականների, նրանց հանդեպ սոցիալական հարթակներում առկա անմարդկային վերաբերրմունքը ներկայացնող տեսանյութերի վերաբերյալ:

Դասախոսությունը շարունակվեց հարցուպատասխան ձևաչափով:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

2225 R Street, NW, Washington, DC 20008 USA
Հեռ.` +1 (202) 319 1976

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: